Ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն». Այն, ինչ մեկ տարի փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը՝ պառակտել խորհրդարանական ընդդիմությանը, իր քայլով արեց Թագուհի Թովմասյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների միջև խոր անջրպետ է առաջացել։ Պատճառը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելն է:
«Հայաստան» դաշինքում ավելի քան համոզված են, որ նա ստացել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Հակառակ դեպքում կա՛մ կհայտարարեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահությունից հրաժարվելու մասին, կա՛մ նրան կզրկեին խմբակցությանը անդամակցությունից և ավտոմատ՝ նաև պաշտոնից:
ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում չեն քննարկել այդ հարցը, սակայն ՀՀԿ-ականների հարցազրույցներից և պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հարցը փակված է։ Փաստորեն, այն, ինչ մեկ տարի փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը՝ պառակտել խորհրդարանական ընդդիմությանը, իր քայլով արեց Թագուհի Թովմասյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: