Էկվադորում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հայտնաբերվել Էկվադորում, հիվանդի վիճակը կայուն է, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության նախարարությունը հաստատում է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, անձի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա գտնվում է մեկուսացման մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Խոսքը 30-ն անց երիտասարդի մասին է։ Մեկուսացվել են նաև այն մարդիկ, ում հետ նա շփվել է։
Առողջապահության նախարարությունը բնակչությանը հիշեցրել է նախազգուշական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։