Իվետա Մուկուչյանն անդրադարձել է իր հասցեին հնչած քննադատություններին
Երգչուհի Իվետա Մուկուչյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից անդրադարձել իր հասցեին հնչած քննադատություններին:
««Սիրտը» սառը ցնցո՞ւղ էր :
Էլ ինչ ասես կարդացի մի քանի օրում` Մեկ Դիվա եմ, մեկ էլ խայտառակում եմ հայերին, չէ՞ որ համարձակվել եմ լողազգեստով նկարահանվել, այն էլ՝ լողավազանում:
Ջենիֆեր Լոպեսով հիացած հայրենակիցներս էլ մինչ օրս չհամակերպվեցին, որ հայ արտիստն էլ կարող է լինել կրքոտ, ցանկալի եւ… բոդիով:
Չնայած ինձ քննադատողները կարծում են՝ դա սազական է միայն օտարներին, իսկ մեր դեպքում՝ օտարամոլ ենք եւ դավաճան: Ի դեպ, Ջենիֆեր Լոպեսին էլ հիշեցի (չեմ համեմատվում), քանի որ մեկնաբանություններ կարդացի, որ եթե Լոպեսը կամ Շակիրան նման կերպարներով հանդես գային, ապա կհիանայիք:
Փակ ես լինում բեմում՝ անհետաքրքիր ես, մի փոքր ավելի բաց ես՝ ազգը խայտառակում ես: Ինչեւէ, քանի որ բացասականի կողքին դրականը շաաաա՜տ ավելին է, շնորհակալ եմ իմ «Սրտի» զարկերին անտարբեր չլինելու համար: Վայելեք, տարածեք եւ… քննադատեք»,- գրել է Իվետան: