Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հայկական և ռուսական պաշտոնական հաղորդագրությունները տարբերվում են
ՀՀ վարչապետի primeminister.am կայքում, ինչպես նաև ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը։
Դրանք իրարից տարբերվում են։ Ի տարբերություն ՀՀ կառավարության հաղորդագրության Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ երկրների ղեկավարները խոսել են նաև Հայաստան-Թուրքիա շփումների մասին:
«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին»,- մասնավորապես գրված է Կրեմլի հաղորդագրության մեջ, ինչը բացակայում է ՀՀ կառավարության հաղորդագրության տեքստում: