COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով․ ԱՀԿ ղեկավար
Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։
Նա հիշեցրել է թեստավորման և վերապատվաստման կարևորության մասին:
«Քանի որ COVID-19 վիրուսը փոխվում է, պատվաստումներով ապահովված պաշտպանությունը, որը դեռ իսկապես արդյունավետ է… թուլանում է», – ասել է նա: