Ֆրանսիայի վարչապետն ազգային պաշտպանության ամրապնդումն անվանել է կառավարության առաջնահերթություններից մեկը
Ֆրանսիայի ազգային պաշտպանության ամրապնդումը կլինի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում ելույթի ժամանակ:
«Մենք պետք է լավ զինված ժամանակակից բանակ ունենանք, որը կհամապատասխանի առկա մարտահրավերներին», - ասել է Բորնը:
Նրա խոսքով՝ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կներկայացնի ռազմական պլանի հիմնական դրույթները։