ԱՄՆ-ում հրաձգության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ-ում 21-ամյա Ռոբերտ Քրիմոյին, որը ձերբակալվել էր Անկախության օրը Հայլենդ պարկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, մեղադրանք է առաջադրվել յոթ կետով, գրում է Euronews-ը։
Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 7 մարդ, երեք տասնյակից ավելին վիրավորվել է։ Եթե Քրիմոյին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման:
Երիտասարդի գործողության շարժառիթը դեռ հայտնի չէ։ Քննիչները կարծում են, որ կասկածյալը շաբաթներ շարունակ ծրագրել է Անկախության օրվա հրաձգությունը: