Մեզ ասացին՝ չեն իջնելու, նորություն չունեն. երևի զանգեց պապային՝ Նիկոլին, չթողեց. զոհվածների ծնողներ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվել է ընդունել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, ինչն է վրդովմունք է առաջացրել ծնողների շրջանում: Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենք չեն նահանջելու, պայքարը շարունակվում է:
«Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ ախպացուցեց իր թուրք լինելը, ևս մեկ անգամ ապացուցեց Նիկոլի անձնական դատախազ լինելը: Չնայած մկ տարի իննը ամիս է ոճինճ ճեն արել, թամբալի պես իրենց աշխատասենյակներում նստած են: Երևի զանգեց հորը՝ Նիկոլին, Նիկոլին էլ ասեց հանկարծ ծնողներին չհանդիպես: Արթուր Դավթյան դու տղամարդ չե՞ս: Իջար, ասեցիր՝ ձեր պահանջը արդար է, իսկ հիմա էլ պատիվ չես անում մեզ ընդունել: Քո նման թուրքերը իմ տղուն սպանել են, իսկ ես եկել եմ արդր պահանջի»,- ասաց զոհված զինծառայողի ծնողներից մեկը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը:
Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am