Հայաստանում հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +32 +34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +21 +26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +22 +24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +27 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +24,
Լոռիում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +20 +24,
Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +19 +21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +29 +32,
Արարատում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +32 +34,
Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +32 +34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ + 20 +22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +31 +34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +25 +30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +19 +23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +24 +29։