Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողություն, որի ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 համաձայնագիր:
Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ հուշագրերը ներառում են գիտական և տեխնոլոգիական, քաղաքացիական պաշտպանության, ռազմապաշտպանական ոլորտներում գաղտնի ինֆորմացիայի փոխանակման, միմյանց վարորդական իրավունքի վկայականների ճանաչման, դիվանագետների պատրաստման ասպարեզում համագործակցության և մի շարք այլ ոլորտներ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ADF) և MED Dialogues-ի միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ: