Պատերազմի ընթացքում Ուկրաինայում զոհվել է մոտ 5 հազար խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Այս տարվա փետրվարի 24-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 4899 խաղաղ բնակիչ, որից 335-ը՝ երեխաներ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ խաղաղ բնակիչների մեծ մասը տուժել է հրետանային և հրթիռային հարձակումներից, այդ թվում՝ կասետային ռումբերից։