Կառլոս Սանտանան համերգի ժամանակ բեմում ուշագնաց է եղել
Երաժիշտ եւ Santana խմբի հիմնադիր 75-ամյա Կառլոս Սանտանան ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Մեքսիկական ծագումով կատարողը վատացել է բեմում, նրան ստիպել են ընդհատել ելույթը։ Ավելի ուշ երաժշտի մենեջեր Մայքլ Վրյոնիսը հայտնել է, որ Սանտանան վատ է զգացել «շոգի եւ օրգանիզմի ջրազրկման պատճառով»։
Սանտանայի ներկայացուցչի խոսքով՝ երաժիշտը շոգի եւ ջրազրկման պատճառով ուշաթափվել է։ Կիթառահարին տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Ներկայացուցչի խոսքով՝ այժմ երաժիշտն իրեն լավ է զգում։