ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում տեղեկատվական պատերազմ է սանձազերծվել
Իսկական տեղեկատվական պատերազմ է ընթանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում, նկատվում է համակարգչային գրոհների քանակության էքսպոնենցիալ աճ։ Այս մասին չորեքշաբթի ասել է ՀԱՊԿ-ի քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը Տեղեկատվական անվտանգության «Ինֆոֆորում-Սոչի» IX Հարավային համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մեր պետությունների տեղեկատվական ենթակառուցվածքների դեմ կիբեռգրոհների քանակությունն ավելացել է։ Նկատվում է համակարգչային գրոհների էքսպոնենցիալ աճ, եւ դրանց թիվն ավելացել է քանիցս, դրանց մեծ մասը համակարգչային բնույթ է կրում։ Ընթացիկ տարում մարտահրավերներն այդ ոլորտում էլ ավելի են սրացել, դարձել ավելի լուրջ եւ մասշտաբային։ Ըստ էության, սանձազերծվել է իսկական ագրեսիա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու տեղեկատվական տարածքում»,- ասել է նա։