Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել պատրաստվել ռուսական գազի մատակարարումների լիակատար դադարեցմանը
Եվրամիությունը պետք է պատրաստվի ռուսական գազի մատակարարումների լիակատար դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացրել է AP-ը։
ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, այդ թվում էներգառեսուրսների որոշ մատակարարումների հարցում, բայց ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՄ-ը պետք է պատրաստ լինի Ռուսաստանից բխող շոկային խափանումներին։
«Մենք պետք է նաեւ հիմա պատրաստվենք գազի մատակարարումների հետագա դադարեցմանը եւ անգամ լիակատար դադարեցմանը»,- ասել է ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում (Ֆրանսիա), ԵՄ-ի օրենսդիր ժողովում։