Պեկինը մեկնաբանել է հաղորդումները Սի Ծինփինի Ռուսաստան այցից հրաժարվելու մասին
Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները համավարակի սկզբից սերտ կապեր են պահպանել, երկու երկրները կշարունակեն փոխանակումներ կատարել բոլոր ոլորտներում, ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Չինաստանի նախագահն իբր հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստան այցելելու հրավերից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«COVID-19-ի համավարակի սկզբից երկու պետությունների ղեկավարները եւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք սերտ կապեր են պահպանել տարբեր միջոցների օգնությամբ եւ իրականացրել են արդյունավետ հաղորդակցություն երկկողմ հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությամբ»,- ասել է չինացի դիվանագետը։ Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ կողմերը «կշարունակեն զարգացնել կապը բոլոր մակարդակներով» եւ համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները։