Յուրի Շատունովի ընտանիքը նրա գերեզմանաքարի կառուցման համար դրամահավաք է հայտարարել
Հանգուցյալ երգիչ Յուրի Շատունովի ընտանիքը մրցույթ է հայտարարել «Լասկովիյ մայ» խմբի նախկին մենակատարի գերեզմանաքարի կառուցման համար։ Այս մասին հայտնում է aif.ru-ն։
«Առայժմ միայն Նիկոլայ Բասկովն է օգնել ընտանիքին հուշաքարի տեղադրման հարցում։ Շնորհակալություն նրան։ Կոլյան ասաց․ «Մենք շոու-բիզնեսի երկու նշանավոր դեմքեր ունեինք՝ Ցոյն ու Շատունովը»: «КП»-ին հայտնել է Շատունովի տնօրեն Արկադի Կուդրյաշովը։
Կատարողի հարազատները մի քանի պայման են առաջ քաշել՝ Շատունովի հուշարձանը պետք է լինի ամբողջ հասակով կամ ավելի բարձր, նյութը՝ բրոնզ։