Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամադ Բարկինդոն
Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամադ Բարկինդոն։ Նա 63 տարեկան էր։ Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի ղեկավար Մելե Քյարին այս մասին տեղեկացրել է իր Թվիթերում, ինչը հաստատել են ՕՊԵԿ-ի երկու աղբյուրները, տեղեկացրել է CNBC-ն։
«Մենք կորցինք մեր հարգելի դոկտոր Մոհամադ Սանուսի Բարկինդոյին»,- նշվել է թվիթում։
«Նա մահացել է 2022թ. հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին։ Անշուշտ, սա մեծ կորուստ է իր մերձավորների, Նիգերիայի, ՕՊԵԿ-ի եւ համաշխարհային էներգետիկ հանրույթի համար։ Հուղարկավորության մասին տեղեկություն կներկայացվի առաջիկայում»։