ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականություն հասել է 38 տոկոսի
Մի քանի ամիս փորձագետները եւ բիզնես-առաջնորդները փորձում էին կռահել, թե որքանով է հավանական ԱՄՆ տնտեսության ռեցեսիան, գրել է Fortune-ը։
Բազմաթիվ նշանները վկայում են սպասվող անկման մասին. մշտական գնաճ, կրիպտոարժութային շուկաների ձախողում եւ սպառողների ամենացածր տրամադրվածություն կանխատեսումների սկզբից ի վեր։ Բայց հստակ չէ, թե արդյոք ռեցեսիա տեղի կունենա։
Bloomberg Economics-ը փորձել է պարզել սա՝ հայտարարելով, որ առաջիկա 12 ամիսներին ռեցեսիայի հավանականությունը կազմում է 38 տոկոս։
«Ռեցեսիայի հավանականությունը 2023թ. սկզբին էապես աճել է»,- ասել է ԱՄՆ-ում Bloomberg-ի գլխավոր տնտեսագետ Աննա Վոնգը։ Հաշվի են առնվել մի քանի գործոններ, այդ թվում՝ սպառողների հարցման տվյալները եւ գանձապետարանի եկամտաբերությունը։
«Ռեցեսիայի հավանականությունը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարվա սկզբին, ավելի բարձր է, քան առաջ»,- ասել է Վոնգը։ «Չնայած տնային տնտեսությունների եւ բիզնեսի հաշվեկշիռներն ուժեղ են, ապագայում անհանգստությունը կարող է ստիպել սպառողներին նահանջել, ինչն, իր հերթին, կհանգեցնի այն բանին, որ ձեռնարկությունները կսկսեն վարձել եւ ավելի քիչ ներդրումներ կատարել»։
Հաջորդ տարվա համար տնտեսական հեռանկարների Bloomberg-ի գնահատականը սերտորեն կապված է այլ հաշվետվությունների հետ, որոնք հրապարակվել են վերջին ամիսներին։
Անցած ամիս Goldman Sachs-ը 15-ից 30 տոկոսի էր բարձրացրել հաջորդ տարվա համար ռեցեսիայի կանխատեսումը։ «Այժմ ռեցեսիայի հավանականությունն ավելի մեծ է»,- հաշվետվությունում գրել է տնտեսագետների խումբը՝ Յան Խացիուսի գլխավորությամբ։
Հաշվետվությունում ներառվել են նաեւ ռեցեսիայի երկարաժամկետ հեռանկարները, որոնց համաձայն՝ գոյություն ունի 25 տոկոսանոց հավանականություն, որ ԱՄՆ-ում ռեցեսիա կլինի երկու տարվա ընթացքում, եթե երկիրը դրանից խուսափի եկող տարի։
Այս թվերը միասին նշում են 48 տոկոսանոց ռեցեսիայի մասին, որը տեղի կունենա երկու տարվա ընթացքում, հետեում է Goldman-ի հաշվետվությունից։
Բանկը վերանայել է իր կանխատեսումը, որպեսզի կանխատեսի ռեցեսիայի ավելի բարձր հավանականություն՝ ի պատասխան դաշնային դրամավարկային քաղաքականության խստացման։ Մայիսին Դաշնային պահուստային համակարգը նախաձեռնել էր 75 բազիսային կետով բազային տոկոսադրույքի բարձրացում՝ ամենամեծը 1994-ից ի վեր եւ երրորդ բարձրացումն այս տարի։ Տարվա ընթացքում սպասվում է հետագա բարձրացում։
«Այդ բարձրացումը դիմակայությունն է ֆինանսական պայմանների խստացմանը, որպեսզի տնտեսությունը դուրս բերվի չափավոր աճի հետագիծ, ինչը ԴՊՀ-ին հաջողության լավ հնարավորություններ կտար»,- գրել են Goldman Sachs-ի տնտեսագետներն իրենց հաշվետվությունում։ «Դժվար է ճշգրիտ լինել այս գնահատականներում»,- նշել են նրանք։
Այլ փորձագետների կարծիքով՝ տնտեսական անկումը չպետք է հետ պահի քաղաքական գործիչներին ցանկացած անհրաժեշտ միջոցով գնաճի վերահսկումից։
Այս շաբաթ ֆինանսների նախկին նախարար Մայքլ Բլյումենթալը New York Times-ում գրել էր, որ գնաճը պետք է լինի Ջո Բայդենի գլխավոր առաջնահերթությունը, եւ նա պետք է աջակցի անկախ ԴՀՊ-ի որոշմանը տոկոսադրույքների լրացուցիչ բարձրացման մասին։ «Պայքարը գնաճի դեմ առաջին տեղում է»,- ասել է նա։
Բլյումենթալը Ջիմի Քարթերի խորհրդականներից էր «ստագֆլյացիայի» ժամանակ՝ 1970-ականների վերջին։ Նրա խոսքով՝ ներկայիս գնաճը պահանջում է նման վճռական պատասխան։ Բայց նա խոստովանել է, որ գործնակաում դժվար է ճշգրիտ կանխատեսել, թե որ ուղիով կընթանա տնտեսությունը։
«Երբ գտնվում եք այսպիսի ցիկլում, շատ դժվար է ճշգրիտ լինել»,- ասել է նա։