IPhone-ն արդեն կաշխատի նաև ջրի տակ
Ամերիկյան Apple ընկերությունը ստացել է արտոնագիր, որը հետագայում կդյուրացնի թաց մատներով սմարթֆոնի օգտագործումը, հայտնում է Phone Arena պորտալը:
Էկրանի պատահական շահագործումից խուսափելու համար Apple-ը կարող է վերադառնալ 3D Touch տեխնոլոգիային կամ դրա համարժեքին, որը գրանցում է էկրանի սեղմման ուժը։ Այսպիսով, արտոնագիրը ցույց է տալիս մի օրինակ, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան «Camera» հավելվածում. ընդհանուր առմամբ առաջարկվում է երեք կարգավորում՝ «չոր», «թաց» և «ստորջրյա» ռեժիմների համար։
Կախված ընտրված ռեժիմից, փոփոխություններ են կատարվում տեսախցիկի միջերեսում: Օրինակ, «թաց» ռեժիմում որոշ գործառույթներ էկրանից ակնհետանան։ «Ստորջրյա» ռեժիմում որոշ կառավարիչներ կստանան ավելի մեծ կոճակներ:
Նշվում է, որ արտոնագրի առկայությունը Apple-ի կողմից տեխնոլոգիան կիրառելու չափանիշ չե դեռեւս: