Համահայկական ամառային 8-րդ խաղերին նախատեսվում է մեծ թվով վիրահայ երիտասարդների մասնակցություն
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբուրթի հետ։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև Վրաստանի հայաշատ քաղաքների՝ համահայկական խաղերին մասնակցության հետ կապված խնդիրներ։
Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ նախատեսվում է մեծ թվով վիրահայ երիտասարդների մասնակցությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի հաջորդ հանդիպումները լինելու են Միջինասիական երկրներում։
Հիշեցնենք՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին։ Բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությանը տեղի կունենա Երևանում։