«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի
«Դիմադրություն» շարժումը հուլիսի 6-ին՝ ժամը 19:30-ին, հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի հարակից հատվածում։
Քննարկման թեման՝ «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր»։ Համակարգողը Թադևոս Ավետիսյան է։
Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ։