Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ինքնագնաց հրետանային կայանքներ
Կիևը առաջիկա օրերին Լոնդոնից կստանա 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև զինամթերք։ Այս մասին ասվում է Բորիս Ջոնսոնի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետն այս մասին այսօր հեռախոսային զրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։
«Վարչապետը նրան ներկայացրել է տեղեկատվություն բրիտանական վերջին ռազմական տեխնիկաների, այդ թվում՝ 10 ինքնագնաց հրետանային կայանքների մասին։ Դրանք Ուկրաինա կհասնեն առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։