Բաքվի մետրոյում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ «որսացող» է հայտնվել
Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել մի տղամարդու դեմ, որը սպառնացել է մարդկանց՝ մետրոյում կացնով իր տեսանյութերը տարածելով սոցիալական ցանցերում։
Գերատեսչությունից АПА-ին հայտնել են, որ իրենց հայտնի է հրապարակված տեսագրությունների մասին։ Ներկայումս այդ մարդու հայտնաբերման եւ ձերբակալման միջոցներ են ձեռնարկվում։
Տղամարդը, որի անունը տեսանյութում չի նշվում, ասել է, որ կացնով մտել է մետրո եւ սպանելու է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։