Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Սանջայ Վերման ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման Հայաստանում մասնակցել է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Ապրիլի 4-ին Սանջայ Վերման հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: