«Իմ գրկում հիմա Արմանիս եմ զգում». հիվանդանոցից դուրս գրվեց պատերազմում զոհված Արմանի եղբայրը
Արցախյան 44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 20–ամյա Արմանին կորցրած Ազատյանները որդի են ունեցել։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում փոքրիկ Արմանին դիմավորելու էին եկել ոչ միայն բարեկամները, այլեւ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրը՝ տիկին Իրինան, դժվարությամբ է բառեր ընտրում՝ զգացմունքները նկարագրելու համար, ասում է միայն, որ երեխայի ծնունդը բոլորին խաղաղություն կբերի ու նոր ուժ կտա առաջ շարժվելու։ Որդուն գրկած 48–ամյա Վիգենը նույնպես զգացմունքներն արտահայտել չի կարողանում, միայն գիտի, որ ավելի մեծ եռանդով է շարունակելու պայքարը։
«Ծիծաղը լացով, լացը ծիծաղով: Հիմա այդ վիճակն է ինձ մոտ: Հիմա գրկել եմ տղայիս ու Արմանիս եմ զգում»,– ասում է հայրն ու շտապում որդուն ավագ եղբոր հետ ծանոթացնել։ Հիվանդանոցից միանգամից «Եռաբլուր» են գնում։ Հիշեցնենք, որ Արման Ազատյանը ծանր վիրավորում էր ստացել պատերազմի առաջին օրը Ֆիզուլիում եւ մի քանի օրվա պայքարից պայքարից հետո մահացել հիվանդանոցում՝ հոկտեմբերի 1–ին։
Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբուրթի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև Վրաստանի հայաշատ քաղաքների՝ համահայկական խաղերին մասնակցության հետ կապված խնդիրներ։
Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ նախատեսվում է մեծ թվով վիրահայ երիտասարդների մասնակցությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի հաջորդ հանդիպումները լինելու են Միջինասիական երկրներում։