Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երեքշաբթի հայտարարել է դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։
Նախքան անդամակցության արձանագրությունների ստորագրումը դաշինքի կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման բաց մասը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ Արարողությանը ներկա են եղել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Անն Լինդեն եւ Պեկկա Հաավիստոն։
«Այսօր մենք պաշտոնապես կստորագրենք անդամակցության արձանագրությունները, դա սկիզբ կդնի վավերացման գործընթացին»,- ասել է նա։
Սթոլթենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը»։ Ակնկալվում է, որ ստորագրումից հետո Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները վավերացման կուղարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամներին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս գործընթացը կարող է մի քանի ամիս տեւել։