Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ռուսական ոսկու ներմուծման արգելքը
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ռուսական ոսկու ներմուծման արգելքը, սահմանափակումներ մտցնելու ժամկետը կորոշվի ավելի ուշ, նշվել է Ճապոնիայի ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրությունում։
«Մտցվում է Ռուսաստանի Դաշնությունից մետաղների (ոսկու) ներմուծման արգելք»,- նշվել է փաստաթղթում։
Փաստաթղթում այս կետի վերաբերյալ նշվել է, որ մանրամասները, մասնավորապես՝ արգելքի ուժի մտնելու ժամկետը կորոշվի ավելի ուշ։