Ճապոնիան արգելում է Ռուսաստանին ֆինանսական ծառայություններ մատուցել
Ճապոնիան Ռուսաստանի Դաշնությանը ծառայությունների մատուցման, այդ թվում՝ աուդիտի իրականացման, կառավարման հարցերի վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների եւ թրաստային ծառայությունների արգելք է մտցնում, նշվել է Ճապոնիայի ԱԳՆ-ի, ֆինանսների նախարարության եւ էկոնոմիկայի, առեւտրի ու արդյունաբերության նախարարության անունից տարածված տեղեկագրում։
«Համաձայն ֆինանսների նախարարության տեղեկացման՝ Ռուսաստանի Դաշնության համար թրաստային ծառայությունների մատուցման, ֆինանսական հաշվետվողականություն վարելու, աուդիտի եւ կառավարման հարցերի վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների արգելք է մտցվում»,- նշվել է փաստաթղթում։
Փաստաթղթի այդ կետի պարզաբանման մեջ նշվել է, որ արգելքը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 5-ին։