Հաքերը պնդում է, որ ձեռք է բերել Չինաստանի մեկ միլիարդ քաղաքացու անձնական տվյալներ
Հաքերը պնդում է, որ ձեռք է բերել Չինաստանի մեկ միլիարդ քաղաքացու անձնական տվյալներ: Եվ եթե դա ճիշտ է, ապա դա կլինի պատմության մեջ տվյալների ամենամեծ արտահոսքերից մեկը, գրում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ ինտերնետի անանուն օգտատերը, որը նույնականացված է որպես «ChinaDan», հրապարակել է հաղորդագրություն հաքերների Breach Forums ֆորումում՝ առաջարկելով վաճառել ավելի քան 23 տերաբայթ (ՏԲ) տվյալ 10 բիթքոյնով, որը համարժեք է մոտ 200 000 դոլարին:
«Տվյալների բազաները պարունակում են տեղեկատվություն Չինաստանում բնակվող մեկ միլիարդ մարդու մասին եւ մի քանի միլիարդ բժշկական գրառումներ, այդ թվում՝ անունը, հասցեն, ծննդյավայրը, հեռախոսահամարը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
«Տվյալների արտահոսք» հեշթեգն արգելափակվել է Weibo-ում կիրակի կեսօրին։