ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանին
ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով օգնական Բարբարա Լեֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։
Այս մասին հաղորդում է «Ermenihaber.am»-ը։
Պետքարտուղարի օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հյուսիս-իրաքյան քրդական վարչակազմին։
«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Քուրդիստանին՝ որպես միասնական, բարգավաճ և ժողովրդավարական Իրաքի մի մաս»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Վերջինս հույս է հայտնել է, որ առաջիկայում այց կկատարի Իրաք։
Կողմերը քննարկել են նաև քաղաքական վերջին զարգացումներն Իրաքում։