Կրեմլը պարզաբանել է Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանման մասին տեղեկությունը
Կրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանման մասին։ Նման մեկնաբանություն է արել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն առաջարկել է, որ այդ հարցը կարելի է ուղղել տրանսպորտի նախարարությանը կամ ԱԳՆ-ին, քանի որ թուրքական կողմը պետք է տեղեկատվություն տրամադրի ՌԴ դեսպանատանն ու գլխավոր հյուպատոսությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական մաքսայինը հաստատել է ռուսական բեռնատար նավի կալանումը, որը, իբր, տեղափոխել է ուկրաինական հացահատիկ։ Սակայն թուրքական Կարասու նավահանգստի մաքսատանը չի հաստատել կամ հերքել ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը։