Կսենիա Սոբչակի երկրպագուն հերքել է Սոբչակի հղիությունը (լուսանկար)
Այն բանից հետո, ինչ ռուս սկանդալային հաղորդավարուհի Կսենիա Սոբչակն ամուսնացավ Մաքսիմ Վիտորգանի հետ, ԶԼՄ-ներում սկսեցին ավելի հաճախ լուրեր պտտվել նրա հղիության մասին: Սակայն, աստղը հրաժարվել է այս հայտարարությունների հետ կապված որևէ մեկնաբանություն տալուց:
Արժե նշել, որ Սոբչակի երկրպագուներից մեկը որոշել է ցրել բոլոր բամբասանքներն ու սոցկայքերում տեղադրել Սոբչակի մի լուսանկարը, որն արվել է իրադարձություններից մեկի ժամանակ: Նկարում աղջիկը մեջքից է, բայց փոխարենը նկատելի է նրա իրանը: Նկարին, երիտասարդը թողել է այսպիսի մեկնաբանություն. «Ո՞վ կասի, որ Կսյուն հղի է: Նայեք նրա 53 սանտիմետրանոց իրանին: Դրանից հետո կարող եք անել ձեր մեկնաբանությունները»,-ընդգծել է երիտասարդը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Կսենիա Սոբչակը հայտնել է, որ ինքն ու ամուսինն աշխատում են երեխա ունենալու ուղղությամբ: