Ամերիկուհին 10 րոպեում կերել է 40 հոթ-դոգ՝ հաղթելով Նյու Յորքում կայացած ամենամյա մրցույթում
Ամերիկացի Միկի Սուդոն վերականգնել է հոթ-դոգ ուտելու չեմպիոնի տիտղոսը՝ 10 րոպեում ուտելով 40 նրբերշիկ ամեն տարի Նյու Յորքում Անկախության օրը անցկացվող մրցույթի ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ չնայած չեմպիոնի տիտղոսը վերականգնելուն, նրան չի հաջողվել գերազանցել իր համաշխարհային ռեկորդը՝ 48 ու կես նրբերշիկ։
Հուլիսի 4-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Անկախության օրը։ Միկի Սուդոն 2014 թվականից կանանց մրցումների բոլոր ժամանակների հաղթողն է, սակայն 2020 թվականին նա չի մասնակցել մրցույթին հղիության պատճառով։ Նրա հայրենակից Միշել Լեսկոն կերել էր 30 հոթ-դոգ: Այս տարվա մրցույթին Լեսկոն զբաղեցրել է 2-րդ տեղը, հաղթող է ճանաչվել Միկի Սուդոն:
Արագությամբ հոթ-դոգ ուտելու առաջին մրցույթը տեղի է ունեցել 1916թվականին: Մրցույթն անցկացվում է ամեն տարի: