Արտաշատ քաղաքում տան տանիք է այրվել
Հուլիսի 4-ին՝ ժամը 16։01-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերն ու ջերմամեկուսիչ շերտը՝ մասամբ (մոտ 50 քմ) և ջերմահարվել երկու էլեկտրական անջատիչ: