Հայկ Կոնջորյանը, Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը ու այլ ՔՊ-ականեր Բեռլինում են
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Բեռլին այցի շրջանակում պատգամավորական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը այցելեցին Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, հանդիպում ունեցան թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքեի, գործադիր տնօրեն Ուրլիխ Ռոզենաուի և գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Վարդանյանը:
Նա նաեւ հավելել է. «Պատգամավորներին հանգամանալից ներկայացվեց Լեփսիուսի կյանքի և գործունեության արժեքավոր դրվագներ:
Բարեկամության խմբի անդամները քննարկեցին տուն-թանգարանի գործունեության և առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր և ընդգծեցին տուն -թանգարանի կարևորությունը հայ գերմանական հարաբերությունների կայացման գործում: