Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի. առանց խցիկների կամ «ստատուս»-ների. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու հրավեր է ուղարկել:
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացի Փաշինյան
Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ:
Մաքուր եւ ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։
Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։
Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։
Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։
Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ։