Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն
Մալթայում ավարտվել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը:
Բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանը եզրափակչում 84:68 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ և դարձել առաջնության չեմպիոն:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: