Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը
Եթե ուզում եք Կանադայի աջակցությունն ունենալ՝ արեք այնպես, ինչպես Հայաստանը: Ամիսներ առաջ արված այս հայտարարությունն Օտտավան վերահաստատում է՝ Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությամբ: Լուրն այս շաբաթ հայտնեց Կանադայի արտգործնախարը, ըստ էության, ընդգծելով, որ ժողովրդավարության կողքին կանգնելու և դրա զարգացմանը նպաստելու նպատակով անհրաժեշտ է սերտացնել կապերը Հայաստանի հետ. դեսպանությունն այդ միջոցներից մեկն է:
Կանադան, ի դեպ, մեծ յոթնյակի երկրներից միակն է, որը դեռ դեսպանություն չունի մեր երկրում: Երևանում ռեզիդենտ դեսպան Օտտավան կունենա, ամենայն հավանականությամբ, եկող տարի: