Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին
Խորհրդարանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության խմբակցության կրճատումը մեծացրել է երկրում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի հավանականությունը, որը դրական արդյունք կունենա դրա կազմակերպիչների համար, գրում է Daily Express-ը։
Անցյալ ամսվա ընտրություններում Մակրոնի «Միասին» կոալիցիան կորցրեց խորհրդարանում 44 մանդատ և դրանով իսկ կորցրեց մեծամասնությունը։ Նախագահին մեկ այլ հարված էր ընդդիմության չափազանց հաջող արդյունքները՝ աջակողմյան Մարին Լը Պենի և ձախակողմյան Ժան-Լյուկ Մելանշոնի ռեկորդային ցուցանիշները։
Այժմ Ֆրանսիայի ղեկավարը պետք է կոալիցիա կազմի կամ փոքրամասնության կառավարություն ձևավորի, ինչը նշանակում է ընդդիմության հետ ամեն օրինագծի շուրջ բանակցելու անհրաժեշտություն։ Եթե Մակրոնը չկարողանա լուծել այս խնդիրը եւս, ապա նրան սպասվում է «մղձավանջային հեռանկար»՝ արտահերթ ընտրություններ։
Սակայն իր վերջին ընտրական ձախողումից հետո Ֆրանսիայի նախագահը կարող է ստիպված լինել տեղի տալ Frexit-ի ճնշմանը և արտահերթ հանրաքվե նշանակել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: