Վարուժան Ավետիսյանի դուստրն ահազանգում է
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի դուստրը գրառում է կատարել՝ ահազանգելով բանտում գտնվող հոր վատթար վիճակի մասին․
«Հայրս վատառողջ է և պետք է բուժվի: Հորս սպանում են բանտում պահելով, ինչպես սպանեցին Միայնակ Գայլին և Հաց Բերողի»,- գրել է Անի Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը Մխիթար Ավետիսյանի հետ միասին նամակ էր հրապարակել Նուբարաշենի բանտից.
«Ազատագրական պայքարի սիրելի՛ զինակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք թևակոխում ենք պայքարի վերջին ու վճռական փուլ:
Շուտով արտաքին գործընթացները նպաստավոր պայմաններ կստեղծեն ռուսական գաղութատիրությունից և նրա հայաստանյան խամաճիկ ռեժիմից ազատվելու համար:
Մեր գիտակցական ու կամային որակներից է կախված, թե մենք ինչպես կկարողանանք արտաքին նպաստավոր իրավիճակը ծառայեցնել ազգային-ժողովրդավարական, ինքնիշխան ու կենսունակ պետություն ստեղծելու և մեր նախնիների իղձերն իրականացնելու և սերունդների ազնիվ ու արժանապատիվ ապագան երաշխավորելու նպատակներին:
Խնդրում և հորդորում ենք լինել միաբան, նպատակասլաց ու գործունյա:
Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
30 մայիսի 2022 թ
Նուբարաշեն ՔԿՀ»,-նշվում է նամակում: