Հուրգադայում շնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացել
Հուրգադայի (Եգիպտոս) շրջանում շնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացել։ Այս մասին հայտնել են Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունից, փոխանցում է է ՌԻԱ Նովոստին։
«Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը Հուրգադայի Սահլ Հաշիշ հանգստավայրում լողացող երկու կանանց վրա շնաձկան հարձակման մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո հրահանգել է Կարմիր ծովի արգելոցների մասնագետների աշխատանքային խումբ ստեղծել։ Եգիպտոսի իշխանությունները մեկնաբանել են միջադեպը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։
Այս պահին տեղում աշխատում են փորձագետները՝ պարզելու գիշատչի այս պահվածքի պատճառները։ Մինչ այդ դեպքի վայրի մոտ ծովում ցանկացած գործունեություն արգելվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի հանրահայտ Հուրգադա հանգստավայրում շնաձուկը կծել է Ավստրիայի քաղաքացու ձեռքն ու ոտքը։ Բժիշկները պայքարել են հիվանդի կյանքի համար, սակայն չեն կարողացել նրան փրկել։