Իրանում մինչև տարեվերջ կանխատեսվում է արտահանման ծավալների աճ մոտ 55 մլրդ դոլարով
Իրանի ԱԳՆ դիվանագիտական հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ երկրի առևտրային հաշվեկշիռն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում դրական է եղել և կանխատեսել է արտահանման ծավալների աճ 45-55 մլրդ դոլարով։
Նա էներգետիկան, ներմուծումը, տրանզիտը, տեխնոլոգիաները անվանել է հիմնական գործոններ, որոնք նպաստել են արտահանման աճին։
Նա նաև նշել է, որ շինանյութը, քարը, գյուղատնտեսական արտադրանքը և ռազմավարական ապրանքները նույնպես կարելի է արտահանել։