Մահացել է խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը
102 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային նկարիչ և մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը՝ հայտնել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մամուլի ծառայությունից:
Շվարցմանը խորհրդա-ռուսաստանյան մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ էր, նախագահական մրցանակի դափնեկիր։
Նա կերպարներ է ստեղծել ավելի քան 70 անիմացիոն ֆիլմերի համար, այդ թվում ՝ Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմը, «38 թութակը», «Կարմիր ծաղիկը» և այլն: