Գյումրեցի հսկան հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 ԵԱ-ում Հայաստանը եզրափակչի 4-րդ մասնակիցը ունեցավ:
Եզրափակչի ուղեգիր այսօր նվաճել է 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 5-2 հաշվով հաղթել է թուրք Ադիլ Միսիրչիին:
Վաղը եզրափակչում նա կմրցի վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ: