«Գլազգո Ռեյնջերսի» դարպասապահ Էնդի Գորամը մահացել է 58 տարեկանում
«Գլազգո Ռեյնջերսի» լեգենդար դարպասապահ Էնդի Գորամը մահացել է 58 տարեկանում կերակրափողի քաղցկեցից։
«Խորը կսկիծով հայտնում ենք, որ քաղցկեղի դեմ ոչ տեւական պայքարից հետո մահացել է մեր լեգենդար դարպասապահ Էնդի Գորամը»,- հաղորդում է շոտլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
Գորամը մայիսին էր հայտնել ախտորոշման մասին։ Նա հրաժարվել էր քիմիաթերապիայից, որը կերկարաձգեր կյանքը 9 ամսով։
Էնդի Գորամը «Ռեյնջերսի» դարպասապահն է եղել 1991-1998-ին։ Շոտլանդիայի հավաքականում նա հանդես է եկել 1985-1998-ին։