«Բարսելոնան» 200 միլիոն եվրո կհատկացնի ամառային տրանսֆերներին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ընթացիկ տրանսֆերային փուլում ծախսել 200 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ը։
Կատալոնական ակումբն իր հանդիպումների հեռարձակման իրավունքի 10 տոկոսը 25 տարով ամերիկյան ներդրումային ընկերությանը վաճառելուց ստացել է 267,5 միլիոն եվրո։
Ակումբը մտադիր է վաճառել եւս 15 տոկոսը՝ գործարքից ակնկալելով 400 միլիոն եվրո։
«Բարսելոնայի» ընդհանուր պարտքը 1,5 միլիարդ եվրո է։