JPMorgan-ը նավթի գների մինչև 380 դոլար թանկացում է կանխատեսում. Bloomberg
Նավթի համաշխարհային գները կարող են հասնել 380 դոլարի բարելի դիմաց, եթե ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պատժամիջոցները ստիպեն Ռուսաստանին պատասխան քայլեր ձեռնարկել՝ կրճատելով նավթի արդյունահանումը, նախազգուշացնում են JPMorgan Chase & Co-ի վերլուծաբանները, գրում է Bloomberg-ը։
G7 երկրները ռուսական նավթի գնի սահմանափակման բարդ մեխանիզմ են մշակում։ Սակայն հաշվի առնելով Մոսկվայի կայուն ֆինանսական վիճակը՝ երկիրը կարող է իրեն թույլ տալ 5 միլիոն բարելով կրճատել նավթի օրական արդյունահանումը՝ առանց տնտեսությանը մեծ վնաս հասցնելու, գրում են JPMorgan-ի վերլուծաբանները:
Սակայն մնացած աշխարհի մեծ մասի համար արդյունքները կարող են աղետալի լինել: Օրական մատակարարումների 3 միլիոն բարելով կրճատումը Լոնդոնում նավթի գների մինչեւ 190 դոլար, իսկ վատագույն սցենարը՝ 5 միլիոն դոլար, կարող է նավթի 380 դոլար «ստրատոսֆերային» գների հանգեցնել, նշում են փորձագետները:
«Գների սահմանափակումների հետ կապված ամենաակնհայտ եւ հավանական ռիսկն այն է, որ Ռուսաստանը կարող է չմասնակցել այդ գործընթացին եւ փոխարենը պատասխան քայլեր ձեռնարկել՝ կրճատելով արտահանումը: Հավանական է, որ կառավարությունը կարող է վրեժխնդիր լինել՝ կրճատելով արտադրությունը՝ Արեըմուտքին վնասելու համար: Նեղվածքը նավթի համաշխարհային շուկայում ձեռնտու է Ռուսաստանին»,- գրում են վերլուծաբանները։