Բորիս Ջոնսոնն ուշադրության կենտրոնում է հայտնվել Պահպանողական կուսակցության շուրջ հերթական սեքս-սկանդալից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հարցեր են ուղղվել մասնավոր ակումբում հարբած վիճակում երկու տղամարդկանց նկատմամբ ոտնձգությունների մեջ մեղադրվող թորի պատգամավորի հեռացման ձգձգման կապակցությամբ, հայտնում է PA MEDIA-ն։
Քրիս Փինչերի դեմ մեղադրանքները հայտնվեցին այն բանից հետո, երբ վարչապետը զիջեց ճնշմանը ուրբաթ սեքսուալ հանցագործությունների վերահսկման խորհրդարանական մարմնի կողմից հետաքննություն սկսելուց հետո:
Փինչերը լքեց զբաղեցրած պաշտոնը կուսակցությունում մեկ օր առաջ Լոնդոնի Carlton ակումբում անցանկալի հպումների մեջ մեղադրանքների հայտնվելուց հետո:
Պաշտոնից հեռացվելուց հետո Փինչերը որպես անկախ պատգամավոր հանդես կգա Համայնքների պալատում, բայց Ստաֆորդշիրում գտնվող Թամվորթից պատգամավոր կմնա՝ չնայած հակառակորդների փաստարկներին:
Վարչապետը դիմադրում էր գործելու կոչերին մինչ այն պահը, երբ Բողոքների եւ պահանջների անկախ համակարգը հետաքննություն սկսեց պաշտոնական բողոքը ստանալուց հետո:
Ուրբաթ Ջոնսոնը զրուցել է մի քանի մարդկանց հետ, այդ թվում՝ թորի պատգամավորի, ով Փինչերի կողմից ենթադրաբար բռնության ենթարկված տղամարդկանցից մեկի հետ էր եղել, ասել է աղբյուրը Դաունինգ Սթրիթից:
«Պատմածը բավական մտահոգիչ էր, որպեսզի վարչապետն իրեն էլ ավելի անհանգստացած զգա այդ ամենով»,- պատմել է աղբյուրը PA լրատվական գործակալությանը:
Պինչերի դեմ նոր մեղադրանքներ են ներկայացվել, իսկ Times-ը հայտնել է, որ երիտասարդ թորի ակտիվիստն անցած տարի սեքսուալ բնույթի անցանկալի առաջարկ է ստացել նրանից:
Վարչապետին ուղղված հրաժարականի դիմումում Պինչերը ներողություն է խնդրել իր պահվածքի համար։
«Անցած գիշեր ես չափից շատ էի խմել։ Ես խայտառակել եմ ինձ եւ այլ մարդկանց, իսկ դա վերջին բանն է, որ կցանկանայի անել, եւ դրա համար ներողություն եմ խնդրում ձեզնից եւ նրանցից, ում դա վերաբերում է»,- ասել է նա։