Նիկոլի թովմասյանական բզիկները․ թիրախում Անժելա Թովմասյանն է․ Անդրանիկ Թևանյան
Չզարմացա, երբ տեղեկացա, որ «Հայելի» ակումբի ղեկավար ու համանուն լրատվավերլուծական կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է պատվիրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Չզարմացա, երբ տեղեկացա, որ «Հայելի» ակումբի ղեկավար ու համանուն լրատվավերլուծական կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է պատվիրել:
Չզարմացա, քանզի նրա եղբոր՝ դատավոր Հրայր Թովմասյանի դեմ արշավի շրջանակներում (Սահմանադրական դատարանը գրավելու նպատակով) Նիկոլը դիմել էր ճղճիմ քայլի: «Իրավապահներին» ուղարկել էր Թովմասյանի հոր տուն («կեղտ» գտնելու և հոգեբանական ճնշում կիրառելու համար) և հարցաքննության էր կանչել նրա աղջիկներին:
Հիմա այդ ճղճիմ քայլերը շարունակվում են, ու թիրախում հայտնվել է Անժելա Թովմասյանը:
Փոքր, կոմպլեքսավորված ու մանր մարդը չպետք է մեծ պաշտոն զբաղեցնի: Ընդհանրապես ոչ մի պաշտոն չպետք է զբաղեցնի»: