Բայրամովն առաջիկա օրերին կայցելի Իրան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական հրավերով առաջիկա օրերին կայցելի Թեհրան, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, Բայրամովը նախատեսում է հանդիպել Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:
«Սա կլինի ադրբեջանցի դիվանագետի առաջին այցը Թեհրան Ռաիսիի պաշտոնավարումից ի վեր։ Անցյալ ամիս Ամիր Աբդոլլահիանը եւ Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել եւ քննարկել էին Թեհրանի եւ Բաքվի միջեւ քաղաքական, տնտեսական, առեւտրային, հյուպատոսական եւ խորհրդարանական կապերը։ Անցյալ տարի Իրանի արտգործնախարարը մեկօրյա այցով մեկնել էր Բաքու եւ հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: